«Այո՛, «թաղապետը» գող է, քանի որ, դեռ մինչ աշխատանքների ընդունումը, ես նրան տեղեկացրել էի, որ այս խաղահրապարակում լուրջ խնդիրներ կան։ Բայց նա, հաշվի չառնելով այդ խնդիրները, ստորագրել է ընդունման փաստաթուղթը և այդ կերպ ապահովել գումարի փոխանցումը։
Էլի ասելու եք՝ Պուտինն է մեղավոր։ Հիմա էլ չեք կարող ասել, թե աշխատանքները ընդունված չեն, գումարն էլ՝ վճարված չէ։ Աշխատանքներն ընդունված են, գումարն էլ՝ վճարված»,-գրել է նա։