22 Մայիսի, 2025
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է.

«Մտածում եմ՝ ամեն դեպքում լավ էր, որ Իմնեմնիի նախօրեի եթերում հայտնի միջադեպն եղավ։ Ջրերը շարունակում են զուլալվել։ Ուշադիր նայեք, թե ցանցում ինչ է կատարվում ու ի դեմս այսօրվա շատ «ընդդիմադիրների» կտեսնեք 2018-ին Նիկոլ բերողներին։ Շատ անշեղ են գործում՝ ոնց 2018-ին էին Սերժ մերժում, այդպես էլ հիմա։

Մի անգամ արդեն առիթ ունեցել եմ գրելու դրա մասին՝ Սերժ մերժելը լավ մարկեր է. հստակ ցույց է տալիս, թե իրականում ինչ կա ընդդիմադիրի դիմակ հագած գործչի տակ, նրա հոգու մեջ՝ լատենտ, իսկ հաճախ էլ մարտնչող նիկոլականներ։

Իհարկե, պարզ է, որ շատերը կարող են համաձայն չլինել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դիրքորոշումների ու քաղաքականության հետ։ Նույնիսկ ընդդիմանան նրան։ Բայց Սերժ մերժելը կոնկրետ նիկոլականություն է»։

Լրահոս