24 Մայիսի, 2025

Օմանի ԱԳ նախարարն ԱՄՆ-ի հետ Իրանի անուղղակի բանակցությունների 5-րդ փուլի ընթացքում երկու երկրների միջև գործարքի հասնելու նպատակով խոչընդոտները վերացնելու մեխանիզմներ է առաջարկել, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաքչին․

«Այս փուլի ընթացքում Օմանի ԱԳ նախարարը փորձել է բացահայտել առկա խոչընդոտները (բանակցայինգործընթացում – խմբ.), ինչպես նաև բանակցություններում առաջընթացի հասնելու նպատակով լուծման մեխանիզմներ է առաջարկել դրանք վերացնելու համար», – ասել է Արաքչին:

Նրա խոսքով՝ ներկայացվածառաջարկները կարող են նպաստել բանակցություններին, սակայն պահպանելով Իրանի սկզբունքային դիրքորոշումները:

 

Լրահոս