Հրավիրել էին նաեւ ոլորտի պատասխանատու, Նիկոլ Փաշինյանի բենդին կից պարուհի Անահիտ Ավանեսյանին, որն ավելի քան երկու ժամ, ինչպես կոտրատվելով պարում է, այնպես էլ ներկայացնում էր, թե ինչ լավ բան են անում քաղաքացիների համար, թե որքան մարդ է համակարգի ներդրման պահից անվճար բուժօգնություն ստացել ապահովագրության ներդրման շրջանակներում եւ այլն։
Իշխող խմբակցությունից, սակայն, մոտ 2 տասնյակ մարդ էր ընդամենը ներկա։ Հանդեսը վարում էին ՔՊ խմբակցության ղեկավարն ու քարտուղարը, որոնք ներկա պատգամավորներին պարբերաբար դասատուի պես դիտողություն էին անում՝ զրուցելու, քննարկումը խանգարելու համար։ Իսկ Վահագն Ալեքսանյանը հրապարակում էր ֆեյսբուքյան որոշ օգտատերերի շնորհակալական գրառումները։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում