23 Հուլիսի, 2026

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանի «Ալաշկերտ»-ը սեփական հարկի տակ մրցեց ռումինական «Կլուժ»-ի հետ։«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջին խաղակեսում «Ալաշկերտ»-ը կազմակերպված և կարգապահ ֆուտբոլ ցուցադրեց՝ չեզոքացնելով մրցակցի գրոհները և արդյունավետ օգտագործելով իր հնարավորությունը։

Հանդիպման 35-րդ րոպեին «Ալաշկերտ»-ը բացեց հաշիվը։ Կարեն Նալբանդյանի փոխանցումից հետո աչքի ընկավ Ռաֆայել դե Ժեզուս Սանտանա Ֆերեյրան՝ գլխի  դիպուկ հարվածով գրավելով «Կլուժ»-ի դարպասը և առաջ մղելով երևանյան թիմին։ Մինչև ընդմիջում ռումինական ակումբը փորձում էր վերականգնել հաշվի հավասարակշռությունը, սակայն «Ալաշկերտ»-ի պաշտպաններն ու դարպասապահը վստահ էին գործում։ Երկրորդ կեսի մեկնարկին` 47-րդ րոպեին, «Կլուժ»-ը կարողացավ վերականգնել հաշվի հավասարությունը:
Գոլն իր ակտիվում գրանցեց Սֆաիթը: Խաղի մնացած ժամանակահատվածում նոր գոլեր չգրանցվեցին. «Ալաշկերտ»-«Կլուժ»`1:1:

Լրահոս