Երեկ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ փորձելով հերքել այս տեղեկությունները, սակայն այդ տեքստից այդպես էլ չի հասկացվում՝ ինչն է հերքվում՝ կոնկրետ 231 թիվը, թե ընդհանրապես դպրոցներ փակելու թեման: «Կրթության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը միտված է հանրակրթության արդյունավետ զարգացմանը, կրթության հասանելիության ընդլայնմանը և որակի բարձրացմանը, այլ ոչ թե կրթական հնարավորությունների սահմանափակմանը»,-նշված է նախարարության հայտարարության մեջ։
Իրականում «հանրակրթության արդյունավետ զարգացում, կրթության հասանելիության ընդլայնում և որակի բարձրացում» փաթեթավորման տակ իրականացվող օպտիմալացման մասին ոչ մի խոսք չկա, այնինչ ակնհայտ է, որ բազմաթիվ բնակավայրերում տեղի է ունենալու դպրոցների միավորման գործընթաց: Թե՛ ԿԳՄՍՆ ՖԲ պաշտոնական էջում, թե՛ նշյալ հայտարարությունը հրապարակած լրատվամիջոցների էջերում բազմաթիվ քաղաքացիներ հերքում էին ԿԳՄՍՆ «հերքումը»՝ որպես օրինակ բերելով իրենց համայնքները, որտեղ նախատեսվում է փակել դպրոցներն ու միացնել հարևան բնակավայրի դպրոցին:
Ոլորտի մասնագետները ևս նշում են, որ այս «հերքումն» ինքնին չի հերքում օպտիմալացման ծրագիրը, որի արդյունքում փակվելու է գյուղական դպրոցների մոտ 30 տոկոսը: Մասնագետները պնդում են, որ այսպիսով իշխանությունները «օպտիմալացված» համայնքներին կանգնեցնում են աստիճանաբար դատարկվելու վտանգի առջև:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում