5 Մարտի, 2026

ՀՅԴ Բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանը եւ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը այսօր այցելել են Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն եւ ցավակցական գրառում կատարել սգո մատյանում՝ Իրանի Գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի և ԱՄՆ-Իսրայելական հարձակման մյուս զոհերի մահվան կապակցությամբ:

«Մեր հարևան և բարեկամ երկիր Իրանում լայնածավալ մասշտաբի, և տարածաշրջանում այս պատերազմական իրավիճակը վտանգավոր է նաև Հայաստանի Հանրապետության համար և՛ անվտանգային, և՛ տնտեսական, և՛ մնացած առումներով։ Այսօր մեր ցավակցություններն ենք հայտնել և հույս հայտնել՝ որ որքան հնարավոր է շուտ իրավիճակը կայունանա»,- լրագրողների հետ զրույցում ասել է Իշխան Սաղաթելյանը:

«Իրանը Հայաստանի տարածքային ամբողջականությամբ և ինքնիշխանության պահպանմամբ շահագրգիռ երկիր է և բազմաթիվ անգամ այդ մասին, նույնիսկ այս ծանր օրերին այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցով հստակ դիրքորոշումը հայտնել է:

Այս տեսանկյունից մեր հարևան երկրի անվտանգությունը, կայունությունը մեզ համար ևս շատ կարևոր է»,- նշել է նա։

Լրահոս