Աթենքում և Սալոնիկում հանդիսավորությամբ նշվեց Հ.Յ.Դ. հիմնադրման 135-ամյակը։
Տոնակատարությունները դարձան առիթ՝ համախմբվելու և անդրադառնալու հայության առջև ծառացած ներկայ մարտահրավերներին։Ելույթներում շեշտվեց հայ ժողովրդի դիմագրաված հրատապ խնդիրների կարևորությունը։ Նշվեց նաև միջազգային ատյաններում հետևողական աշխատանք տանելու անհրաժեշտությունը՝ մշակութային ժառանգության ոչնչացման և քաղաքակրթական արժեքների դեմ ուղղված գործողությունների հարցը բարձրաձայնելու և այդ քաղաքականության դադարեցման ուղղությամբ ճնշում գործադրելու համար։
Հնչած մտքերը ընդգծեցին, որ Դաշնակցության գաղափարները շարունակում են մնալ արդիական՝ հիմնված ազգային և սոցիալական արժեքների վրա, որոնք արտացոլում են հայ անհատի և ամբողջ ժողովրդի ինքնությունը։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
205