7 Մարտի, 2026

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։

Այցի շրջանակներում նախատեսվում է Բայրամովի մասնակցությունը և ելույթը Թյուրքական պետությունների կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի ոչ պաշտոնական նիստում։

Նախատեսվում են նաև բարձր մակարդակի երկկողմ հանդիպումներ։

 

Լրահոս