14 Ապրիլի, 2026

ԱՄՆ-ը պնդում է, որ ապագայում Իրանը պետք է ամբողջությամբ փոխանցի իր հարստացված ուրանը ամերիկյան կողմին, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

Նա նաև նշել է, որ Վաշինգտոնը Թեհրանից ակնկալում է քայլեր՝ Հորմուզի նեղուցը բացելու ուղղությամբ։ ԱՄՆ փոխնախագահի խոսքով՝ Նեղուցը բացելուց հրաժարումը «արմատապես կփոխի» երկրների միջև բանակցությունների ընթացքը․

«ԱՄՆ-ի և Իրանի միջև կայացած բանակցություններում հաջողվել է հասնել «զգալի առաջընթացի։ ԱՄՆ-ը հասել է իր նպատակներին Իրանում և կարող է սկսել ռազմական գործողության կրճատումը»,- հավելել է նա։

Ըստ ԶԼՄ-ների՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների նոր փուլը կարող է տեղի ունենալ կամ Իսլամաբադում, կամ Ժնևում։

 

Լրահոս