23 Ապրիլի, 2026

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, սակայն այդ բանակցությունները պետք է արդյունավետ լինեն և տեղի ունենան վերջնական փուլում:

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ո՞րն է հանդիպման նպատակը։ Պուտինը նշել է, որ պատրաստ է ցանկացած պահի հանդիպել Մոսկվայում։ Գլխավորն այն է, որ հանդիպման համար նպատակ լինի, և ամենակարևորը՝ որ հանդիպումը լինի արդյունավետ, և այն կարող է լինել միայն պայմանավորվածությունները վերջնականապես հաստատելու նպատակով», – ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։

Պեսկովը նաև նշել է, որ Մոսկվան Ուկրաինայի կողմից հակամարտությունը լուծելու քաղաքական կամք չի տեսնում։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամերիկացի ներկայացուցիչների հետ հանդիպումը կարող է տեղի ունենալ շաբաթվա վերջից առաջ, Պեսկովն ասել է. «Այս հանդիպումը կարող է տեղի ունենալ նույնիսկ վաղը։ Մենք միշտ ուրախ ենք տեսնել մեր ամերիկացի ընկերներին այստեղ»։

Լրահոս