1 Մայիսի, 2026

Ադրբեջանի նախագահի օգնական և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե Ադրբեջանը բարեկամական և լավ հարաբերություններ ունի իր բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ։

Նա նշել է, որ պաշտոնական Բաքվի արտաքին քաղաքականության հայեցակարգում բոլոր հարևանների հետ բարիդրացիական և խաղաղ հարաբերություններն Ադրբեջանի թիվ մեկ առաջնահերթությունն են։

Հիքմեթ Հաջիևը ընդգծել է, որ պատերազմական վիճակի պատճառով դա լիովին չի կարող իրականացվել։

«Այնուամենայնիվ, այսօր կարող եմ գոհունակությամբ ասել, որ Ադրբեջանը բարեկամական և բարիդրացիական հարաբերություններ ունի իր բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության հետ», – հավելել է նախագահի օգնականը։

Լրահոս