«Հայաստան» դաշինքն իր քարոզարշավը մեկնարկելու է համայն հայության հոգևոր կենտրոնից՝ Էջմիածնից։
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք»-ն իր քարոզարշավը մեկնարկելու է Աշտարակ խոշորացված համայնքից։
«Հանրապետություն»-ը այցելելու է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու բոլոր զոհվածների հիշատակին, ապա Հակոբ Պարոնյան թատրոնում հանդիպում է ունենալու Կենտրոնի բնակիչների հետ։
ԱԺԲ-ն իր քարոզարշավի մեկնարկը տալու է ՀՀ ԱԺ-ի դիմացից՝ հանդես գալով մամուլի ասուլիսով։
ԴՕԿ-ն իր քարոզարշավն սկսելու է մայիսի 9-ին՝ այցելելով և՛ Եռաբլուր, և՛ Հաղթանակի զբոսայգի՝ հարգանքի տուրք մատուցելու նահատակների հիշատակին և կարևորելով մայիսյան Եռատոնի գաղափարը։
«Ռեֆորմիստներ» կուսակցությունը քարոզարշավը մեկնարկելու է իր իսկ գրասենյակից՝ Երևան, Տերյան 10 հասցեից։
«Հայաստանի շնորհապետական» կուսակցությունը այցելելու է Եռաբլուր՝ ծաղիկներ խոնարհելու նահատակների հիշատակին, ապա մայիսի 9-ին իր քարոզարշավն սկսելու է հայրաքաղաք Գյումրիից։
«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը, «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցությունը,
<<Բոլորին դեմ եմ>> կուսակցությքւնը, ՀԱԿ-ը և Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունն առայժմ չեն հայտնել, թե որտեղից և ինչ ձևաչափով են սկսելու իրենց քարոզարշավը։