21 Հուլիսի, 2026

Օրերս ռուսական մամուլը գրել էր, որ հուլիսի 10-ից Ռուսաստանի հավատարմագրման դաշնային ծառայությունը («Ռոսակկրեդիտացիա») առաջին անգամ 12 ամսով կասեցրել է Հայաստանի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը։

Խոսքը թեթև արդյունաբերության արտադրանքի համար նախատեսված չորս սերտիֆիկատների և սննդամթերքի համար տրված հայտարարագրի մասին է, որոնք տրամադրվել են «ԱՐՄՏԵՍՏ» ՍՊԸ-ի և «ԱՐՄ-ՏԵՍՏ» ՍՊԸ-ի կողմից։
««ԱՐՄ-ԹԵՍՏ» ՍՊԸ-ի արտադրանքի սերտիֆիկացման մարմինը իր գործունեության ընթացքում խախտել է ԵԱՏՄ համապատասխանության գնահատման ոլորտը կարգավորող իրավական ակտերով սահմանված պահանջները (տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության հայտարարագրման և սերտիֆիկացման ընթացակարգերը)։ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, կարևորելով համապատասխանության գնահատման գործընթացների օրինականության ապահովումը, գործող օրենսդրության պահանջներին համապատասխան կիրառել է վերոնշյալ սերտիֆիկացման մարմնի նկատմամբ նախատեսված անհրաժեշտ միջոցները։ Ինչ վերաբերում է գրությամբ նշված «ԱՐՄՏԵՍՏ» ՍՊԸ-ի արտադրանքի սերտիֆիկացման մարմնին, ապա տեղեկացնում ենք, որ «ԱՐՄՏԵՍՏ» ՍՊԸ-ի ներկայացրած դիմումի հիման վրա 2024 թվականի հունվարի 18-ից դադարեցվել է նշված արտադրանքի սերտիֆիկացման մարմնի հավատարմագրումը»,- ասված է նախարարության պարզաբանման մեջ:

Լրահոս