Ժողովուրդ ջան, ձեզնից մեկն էլ ես եմ, աշխատողի ընտանիքից, զրոյից կայացած, ո՛չ պետական պաշտոնի եմ եղել, ո՛չ մի բան: Այս մասին քարոզարշավի ժամանակ, Գոշ համայնքում ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ բնակիչների հետ խոսելիս:
«Անհնարին բան չկա, պետք է պայման ու հնարավորություն լինի: Նայում ես՝ այսօր ժողովուրդը հոգնել է հայհոյանքից, ստից, խաբելուց, վիրավորելուց, ցեխ շպրտելուց, մարդիկ չեն ուզում լսել, չեն ուզում: Մարդն ուզում է իր դարդ ու ցավին մասին խոսել, իր խնդրի մասին, իր խնդիրը լուծել»,-նշել է նա։
Ծառուկյանը նաև արձագանքել է իր վերնաշապիկների մասին հնչող մեկնաբանություններին:
«Ծառուկյանը երեք գույնի «սառոչկա» է հագել…չուզող, լա՛վ եմ արել: Նույնն եմ հագնում, ասում են՝ էլ «սառոչկա» չունի, մի գույնի է, օրը մի հատ եմ հագնում, ասում են՝ օրը մի հատ եք հագնում, կամ «դեղորյաք» ասելու համար՝ տե՛ս, ասեց «դեղորյաք»: Ա՛յ եղբայր ջան, ես սուր միտք եմ ասում, ծրագիր եմ ասում, կարող եք՝ դրան հակադարձեք»-հավելել է նա:
91