20 Մայիսի, 2026

Ինչ հայտարարություններ է արել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ․

«Համատարած հեգեմոնիայի և անկայունության պայմաններում խաղաղության և զարգացման ձգտումը Ռուսաստանի և Չինաստանի ժողովուրդների կամքն է։

Մերձավոր Արևելքում իրավիճակը գտնվում է պատերազմի և խաղաղության միջև կրիտիկական կետում։

Ռուսաստանի և Չինաստանի միջև բարձրորակ ռազմավարական համակարգումը նպաստում է երկու երկրների վերածննդին և զարգացմանը։

Ռուսաստանի և Չինաստանի միջև բարիդրացիության և համագործակցության պայմանագիրը միջազգային իրավիճակի վատթարացման ֆոնին ավելի ու ավելի մեծ նշանակություն է ձեռք բերում։

Չինաստանն ու Ռուսաստանը պետք է նպաստեն գլոբալ կառավարման ավելի արդար համակարգի կառուցմանը։

Անսասան հավատարմությունն ու խիզախությունը անհանգիստ ժամանակներում թույլ են տվել Ռուսաստանին և Չինաստանին հասնել հարաբերությունների այս մակարդակին»,– նշել է նա։

Տեսանյութը՝ հղմամբ: 

Լրահոս