22 Մայիսի, 2026

«Հայաստանի ղեկավարը հայ ժողովրդին չի հարցրել՝ ինչու չեք զոհվել։ Հայաստանի ղեկավարը դա հարցրել է Ղարաբաղի պսևդոէլիտայի ներկայացուցիչներին»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ անհրաժեշտության դեպքում կարող է նույնիսկ հստակեցնել, թե ում մասին է խոսքը։

«Նրանք, ովքեր իրենց անվանում են Ղարաբաղի խորհրդարանի անդամ կամ չգիտեմ՝ ինչ սեկտորի ներկայացուցիչ։ Այդ մարդիկ մի անգամ գնացե՞լ են սահման, կրակե՞լ են։ Երբ ասում եմ «փախածներ», նկատի ունեմ Ղարաբաղի պսևդոէլիտային և հանրային պսևդոէլիտային»,- նշեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ 2023 թվականին այդ նույն մարդիկ իրեն մեղադրում էին, թե փակել է սահմանները, որպեսզի իրենք չկարողանան գալ Հայաստան․

«Հիմա եկել են Հայաստան ու ասում են՝ Ղարաբաղի հարց։ Ի՞նչ Ղարաբաղի հարց։ Շատ լեգիտիմ հարց է՝ իրենք իրենց տներում նստած ինչո՞վ են զբաղվել, ո՞վ է գնացել կանգնել զինվորի կողքին։ Դրանց մի մասն էլ փախել են՝ մեր զինվորին թողնելով մենակ»։

Փաշինյանը զարմացած է, թե ինչու այդ հարցերը մինչ այժմ հրապարակային չեն քննարկվել․

«Ի՞նչ անձեռնմխելիություն է ձևավորվել, որ այս բաները չասվեն։ Իհարկե, պետք է ասվի։ Պետք է բացատրություններ տան՝ Սամվել Շահրամանյանից սկսած, մյուսներով ավարտած»։

Լրահոս