25 Մայիսի, 2026

Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը կհանգեցնի Ռուսաստանի հետ համագործակցության բարենպաստ պայմանների կորստի։ Ռիա նովոստիի հաղորդմամբ,  հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք լսեցինք Հայաստանի ղեկավարության հայտարարությունը, որ ռուսական գազի և ռուսական էներգետիկ ռեսուրսների համար կա շատ, շատ գրավիչ և ավելի քան արտոնյալ գին։ Սա իսկապես ճիշտ է… Բայց, իհարկե, նման ռեժիմը անհնար է այլ ինտեգրացիաների մասնակիցների համար։ Այնտեղ գնային կատեգորիան բոլորովին այլ է. այն շուկայական է։ Մեր ընկերները Երևանում լավ գիտակցում են դա», – լրագրողներին ասել է Պեսկովը։

Հստակեցնող հարցին, թե որ կազմակերպություններին կամ միավորումներին նա նկատի ունենի, Պեսկով նշել է  Եվրամիությունը։

Լրահոս