«Փաստ» օրաթերթը գրում է, որ սոցիոլոգիական հարցումները հաճախ կիրառվում են որպես քաղաքական PR գործիք, և այդ տրամաբանությամբ է ներկայացվել Եվրոպայից ուղարկված, ԱԺ առաջիկա ընտրություններին առնչվող կասկածելի «հարցումը»։ Ըստ պարբերականի՝ «Բրևիս»-ը նշել է, որ EuroNews-ով հրապարակված արդյունքները չեն արտացոլում իրենց հրապարակածը։
Թերթը նշում է, որ «հեռախոսային հարցումները» մեր երկրում վստահելի չեն, քանի որ հասարակական ճնշումների պայմաններում շատերը խուսափում են անկեղծ պատասխաններից։
«Փաստ»-ի տեղեկություններով՝ դաշտային, ոչ հեռախոսային հարցումները այլ պատկեր են ցույց տալիս. Փաշինյանի իշխանությունը հեռու է վերարտադրությունից, մինչդեռ «Ուժեղ Հայաստան»-ը, «Հայաստան» դաշինքն ու ԲՀԿ-ն կարող են ձևավորել իշխանություն։ Նշվում է նաև, որ անցողի շեմը կարող են հաղթահարել նաև «Միասնության թևերը», «Նոր ուժը» և «Լուսավոր Հայաստանը»։
152