«Հրապարակ» օրաթերթը գրում է.
Սյունյաց երբեմնի խրոխտ ընդդիմադիր համայնքապետերից միայն Գեւորգ Փարսյանը չդավաճանեց իր սկզբունքներին, չծնկեց վարչախմբի ճնշումների առաջ եւ այս ընտրություններին էլ, առանց վախենալու, մասնակցում եւ աջակցում է ընդդիմադիր ուժերից մեկին՝ Արման Թաթոյանի ղեկավարած «Միասնության թեւեր» նախաձեռնությանը, որը «Շանթ» կուսակցությունների դաշինքի հետ համատեղ է մասնակցում, իսկ Փարսյանը «Շանթ» կուսակցության քվոտայով է համայնքապետ ընտրվել։
Մեզ ասացին, որ Փարսյանի համար համայնքային ենթակայությամբ գործող հիմնարկների աշխատակազմերը մեկ մարդու պես մասնակցել էին հավաքին, իսկ դահլիճն ավելի քան 700 մարդ է տեղավորում։
Հիշեցնենք, որ նախորդ ընտրություններին Սյունյաց «ռեմբոները»՝ Մանվել Փարամազյանը եւ Առուշ Առուշանյանը նույնպես ընդդիմադիր ճամբարում էին, սակայն դրանից հետո երկուսն էլ խոնարհաբար ընդունեցին Փաշինյանի «կրոնը»։