3 Հունիսի, 2026

Հայաստանում այնպես է ստացվել, որ սոցիալական ցանցերում մեկնաբանությունները, լայքերն ու հետևումները նաև քաղաքական գնահատական են դարձել։ Օրինակ, եթե մարդու քաղաքական հայացքները չեն համապատասխանում մեկ այլ օգտատիրոջ քաղաքական հայացքներին կամ սկզբունքները նույնը չեն, աշխարհի ամենագեղեցիկ լուսանկարն էլ տեղադրի, կամ ամենաճշմարիտ միտքը գրի, միևնույն է, եթե քաղաքական տարբերություն կա, ապա չեն լայքի։

Ինչու է այս նախաբանը․ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մայրը, պարզվում է, Քոչարյանների հետևորդ է, և ոչ միայն հետևորդ․ նա ակտիվորեն հավանում է Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի հրապարակումները, որոնցում նաև Ռոբերտ Քոչարյանն է։

Հոր և որդու հայտնի զրույցը հավանել է Դավթյանի մայրը, տեսնես՝ դա մոր ու որդու հավանու՞մ է։ Տեսնես` ընդդիմադիր դարձած Դավթյանն ի՞նչ բացատրություն ունի, ընդ որում, ոչ իրավական տեսակետից…

Լրահոս