3 Հունիսի, 2026

Ցանկացած թշնամական գործողություն կստանա անհապաղ և վճռական պատասխան, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտգործնախարար Աբաս Արաղչին։

«Մեր զինված ուժերը ինքնապաշտպանության կարգով հարվածներ են հասցնում այն օբյեկտներին, որոնք ԱՄՆ-ին թույլատրված է օգտագործել քաղաքացիական նավագնացության վրա հարձակվելու և հրադադարի ռեժիմը խախտելու համար»,- X սոցիալական ցանցում գրել է Արաղչին՝ արձագանքելով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարություններին, ինչպես նաև մեկնաբանելով Քուվեյթում և Բահրեյնում ամերիկյան ռազմաբազաներին Իրանի հասցրած պատասխան հարվածները։

«Ցանկացած թշնամական գործողություն կստանա անհապաղ և վճռական պատասխան։ Այն, ինչին չհաջողվեց հասնել պատժամիջոցներով ու պատերազմով, չի հաջողվի ձեռք բերել նաև նոր պատերազմի միջոցով»,- հավելել է իրանական դիվանագիտության ղեկավարը։

Լրահոս