4 Հունիսի, 2026

«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ Նիկոլ Փաշինյանի կողմից կենսաթոշակները 10 հազար դրամով բարձրացնելու որոշումից հետո Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման մասին։

Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտա Խաչատրյանի խոսքով՝ արդեն հունիսին աշխատակիցները կստանան բարձր աշխատավարձ, այս անգամ՝ աշխատավարձի 20 տոկոսի չափով՝ բոլորի համար։ Նա հիշեցրել է, որ 2023-ին բարձրացումները տարբեր էին. դաստիարակներինը՝ մինչև 31 տոկոս, նվազագույնը՝ 15 տոկոս։

Լրահոս