ՀՀ 2-րդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն ուղերձ է հղել՝ հայտարարելով՝ երաշխավորում է, որ իր ընտրվելու պարագայում պատերազմ չի լինելու։
«Աշխարհը զգալիորեն փոխվել է: Փոխվել ենք նաև մենք՝ դառնալով ավելի բաց, ավելի թիմային և ավելի իմաստուն: Սակայն մենք պահպանել ենք ամենակարևորը՝ պատասխանատվությունը, կապերը և կշռադատված որոշումներ ընդունելու կարողությունը:
Մենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից, ուստի այսօր ընտրությունների գնում ենք ոչ միայն մեր ձեռքբերումների փորձով, այլ նաև թույլ տված սխալների գիտակցմամբ»,- նշել է Քոչարյանը։
79