4 Հունիսի, 2026
Նիկոլ Փաշինյանը հունիսի 2-ին՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում, անդրադարձել է Հայաստանում զբոսաշրջիկների թվի աճին՝ համեմատելով 2025 և 2026 թվականների հունվար-ապրիլ ամիսների ցուցանիշները։

«Այս տարի նախորդ տարվա նկատմամբ 34%-ով ավել զբոսաշրջիկ ունենք, այսինքն՝ այս տարի արդեն մոտավորապես 160 000 մարդ զբոսաշրջիկ նախորդ տարվանից ավել եկել է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

#CivilNetCheck-ը ստուգել է վարչապետի ներկայացրած տվյալների հիմքում ընկած պաշտոնական ցուցանիշները և պարզել, որ հրապարակված տվյալներում սխալ է եղել։

Փաշինյանն ու Պապոյանը վստահեցրել էին, որ տվյալները ճշգրիտ են:

Նիկոլ Փաշինյանը զբոսաշրջիկների թվի՝ 34% աճի մասին առաջին անգամ խոսել է կառավարության մայիսի 7-ի նիստում։ Նա ընդգծել է, որ մի քանի անգամ ճշտել է այդ թիվը և համոզվել, որ այն ճիշտ է։ Նա նաև հավելել է.

«Ես մի քանի անգամ հարցրել եմ ՝ ճիշտ է այս թիվը, համոզված ենք, որ տենց է»,- հայտարարել է Փաշինյանը։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ նույն նիստի ժամանակ հայտնել է, թե տվյալները ստացվում են սահմանահատումներից և դրանք հստակ են:

Մինչդեռ, #CivilNetCheck-ի հարցմանն ի պատասխան՝ Կենտրոնական բանկը հայտնել է, որ 2026 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստան է այցելել շուրջ 625 հազար զբոսաշրջիկ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 23%-ով։

Լրահոս