«Երբ ամերիկացիները պատրաստ լինեն իրական հարաբերությունների վերականգնման, մենք նույնպես կպատասխանենք փոխադարձաբար», – Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նա նշել է, որ ԱՄՆ-ն տնտեսական հարաբերությունների զարգացումը կապում է Ուկրաինայի կարգավորման հետ, սակայն Ռուսաստանը այդ մոտեցումը սխալ է համարում։
«Տանգոն պետք է պարել երկուսով, և մինչ այժմ ամերիկացիները դա չեն ցանկանում», – ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։
Պեսկովի խոսքով՝ Մոսկվան այս հարցում համբերատար է, միաժամանակ Կրեմլը ողջունում է ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ աջակցելու Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը։
75