«Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու Արման Աբովյանն իր ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ այն ընտրախախտումներին, որոնք հասցրել էին արձանագրել։
Մասնավորապես նշեց իշխանության կողմից արվող ուղղորդումները․
«Գնել Սանոսյանը գնացել ընտրատեղամասի առաջ մխվել ա ու ժամերով ցուցումներ ա տալիս քաղաքացիներին։ Հակակոռուպցիոն կոմիտե, դուք հարցեր չունե՞ք իշխանության ներկայացուցիչներին, ինչի՞ են ձեր բոլոր հարցերն ուղղված միայն ընդդիմությանը»։
Արման Աբոյանն իր խոսքում ընդգծեց, որ նույնիսկ այս կարգի ակնհայտ խախտումների ու ուղղորդումների պայմաններում իշխանության մոտ ոչինչ չի ստացվելու։
Ընդդիմադիր գործիչը կոչ արեց երևանցիներին ավելի ակտիվ լինել, մի կողմ դնել ներքին տարաձայնություններն ու գնալ ընտրություններին։
92