7 Հունիսի, 2026

Միջազգային կազմակերպությունների և դիտորդական առաքելություն իրականացնող տարբեր անձանց ուշադրությունն այս օրերին սևեռված է լինելու ընտրախախտումների արձանագրմանը, ինչի համատեքստում ես ցանկանում եմ հայտարարել, որ այս պահին ամենակոպիտ ընտրախախտումը դա արցախցիներին ակնհայտ ապօրինի ընտրական իրավունքի զրկելն է։ Այս մասին հայտարարել է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը։

Նրա խոսքով՝ 2026 թվականի մայիսին կայացված դատական ակտերով դատարանը պարտավորեցրել էր միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը, արցախցիներին ներառել ընտրացուցակներում, նրանց տալով հունիսին կայանալիք ընտրություններին քվեարկելու հնարավորություն։

Երիցյանը դիտորդական առաքելություն իրականացնող բոլոր անձանց, այդ թվում միջազգային կազմակերպությունների ուշադրությունն է հրավիրում ստեղծված խնդրին՝ խնդրելով միջամտել և արդարությունը վերականգնել։

Լրահոս