«Ընտրատեղամասը չի կարող փակվել այն քաղաքացիների համար, ովքեր մինչև 20:00-ն արդեն ներկայացել են տեղամաս և սպասում են իրենց հերթին։
Դուք իրավունք ունեք մնալ ընտրատեղամասում մինչև ձեր հերթը հասնի և ազատորեն կատարեք ձեր ընտրությունը։
Խնդրում ենք տեղեկացնել նաև ձեր հարազատներին, ընկերներին և ծանոթներին, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի կարողանա իրացնել իր ընտրական իրավունքը»։