«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Արդարադատության նախարարությունը, պատասխանելով «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանը, տեղեկացրել է, որ վերջին տարիներին մերժվել է միայն մեկ կուսակցության գրանցում։ Խոսքը Արթուր Ղազինյանի կողմից հիմնադրված քաղաքական ուժի մասին է, որի պետական գրանցման դիմումը մերժվել է պետական ռեգիստրի պետի կողմից։
Այսպիսով, նախարարության տրամադրած տեղեկությունների համաձայն, կուսակցությունների պետական գրանցման մերժված հայտերի ամբողջական ցանկում ընդգրկված է ընդամենը մեկ քաղաքական ուժ, և այդ ուժը իրավաբանի ընտանիքից է, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ։ 2006 թվականից ԵՊՀ և ԵՄ պատվիրակության օժանդակությամբ հիմնադրել և ղեկավարում է ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը։
«Ժողովուրդ» օրաթերթին Արթուր Ղազինյանը հայտնեց հետևյալը.
«Մեր կուսակցությունը՝ «Մեկ Հայաստան»-ը, վաղուց լուծարված է և իրավաբանորեն գոյություն չունի։ Մենք չենք դիմել ընտրություններին մասնակցելու համար, մենք գրանցման դիմում չենք ներկայացրել և, առհասարակ, չունենք այդ խնդիրը»։
Նա նաև նշեց, որ կուսակցության լուծարման պատճառը կուսակցության քաղաքական պասիվությունն է եղել»։