«Հրապարակ» օրաթերթը գրում է․
Մեղրիի համայնքապետարանում բուռն կրքեր են շիկացել․ երեկ համայնքապետ, Սամվել Բաբայանի նախկին կուսակից, համայնքապետ դառնալուց հետո ՔՊ-ական դարձած Խաչատուր Անդրեասյանն ազատել է իր տեղակալ Բագրատ Զաքարյանին, որն Արամ Սարգսյանի կուսակիցն է։ Նա ընտրություններից հետո 2․5 տարի համայնքապետ աշխատեց, ապա էստաֆետը փոխանցեց Անդրեասյանին։
Այս համայնքում, հիշեցնենք, ՔՊ-ն պարտվել է, որեւէ ուժ մեծամասնություն չի ստացել, ուստի պայմանավորվել էին ռոտացիոն սկզբունքով համայնքը կառավարել։ Ասում են՝ վերջին տարաձայնությունների պատճառն այն է, որ Բագրատ Զաքարյանն այս ընթացքում չի համակերպվել իր գահազուրկ վիճակի հետ եւ անընդհատ խորհուրդներ է տվել գործող քաղաքապետին, վերջինս ծանր է տարել այդ միջամտությունները։
Մեզ պատմեցին, որ մշտական վեճեր, կոնֆլիկտներ են եղել համայնքապետարանում, ի վերջո՝ Անդրեասյանի նյարդերը տեղի են տվել, եւ նա ազատել է ախոյանին։ Մեր աղբյուրներն ասում են, որ Բագրատ Զաքարյանը մտադիր է աշնանը սպասվող ընտրություններում կրկին առաջադրվել։
86