18 Հունիսի, 2026
Ռեսուրսների կառավարումը, վառելիքի գները և օտարերկրյա նավատորմերի մրցակցությունը հրատապ խնդիրներ են հարուցել Շերբուրում հավաքված ֆրանսիացի ձկնորսների և ծովային արդյունաբերության այլ դերակատարների համար։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Eronews-ը։

Ապրիլին ձկնորսները բողոքեցին վառելիքի բարձր գների դեմ։ Իրանի և Միացյալ Նահանգների միջև վերջերս կնքված շրջանակային համաձայնագիրը ձկնորսներին հույս է տվել էներգակիրների գների նվազման հարցում։ Մայիսին վառելիքի ծախսերը կազմել են նավատերերի շրջանառության մինչև 60%-ը։ Արդյունքում, որոշները ստիպված են եղել կրճատել իրենց նավարկությունները։ Այս իրավիճակում Ֆրանսիայի կառավարությունը ապրիլին միջոցներ ձեռնարկեց ֆրանսիական ձկնորսական ընկերություններին աջակցելու համար։
Ապրիլին ներդրվեց վառելիքի սուբսիդիա՝ մեկ լիտրի համար 20 ցենտ, իսկ մայիսին՝ մեկ լիտրի համար 35 ցենտ։ Կառավարության տվյալներով՝ ապրիլ և մայիս ամիսներին ձկնորսության ոլորտում վառելիքի ծախսերը փոխհատուցելու համար նախատեսվում է հատկացնել ընդհանուր առմամբ 13 միլիոն եվրո։

Լրահոս