Այսօր՝ հունիսի 18-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի և Սևանի ջրասուզակները՝ կենտրոնի պետ Հայկ Նաղդալյանի գլխավորությամբ, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության տարբեր ստորաբաժանումների փրկարարները՝ վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի գլխավորությամբ, առավոտյան ժամը 08։00-ից սկսել էին Վանաձոր քաղաքի Փամբակ գետում 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները։
Աշխատանքներն այսօր՝ ժամը 21։00-ին, մթության պատճառով դադարեցվել են։ Որոնողական աշխատանքները կվերսկսվեն վաղը՝ հունիսի 19-ին, ժամը 08։00-ին։ Այսօր նույնպես երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցում էին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները, Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի բաժնի համայնքային ոստիկանները՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարի գլխավորությամբ, մեծ թվով քաղաքացիներ, ինչպես նաև Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանի և Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի կարգադրություններով՝ մարզպետարանի և քաղաքապետարանի աշխատակիցներ։
Ավելին՝ սկզբնաղբյուրում:
Նմանատիպ նորություններ
69