19 Հունիսի, 2026

Հունիսի 17-ին վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում Գեղհովիտ գյուղի 5-րդ փողոցում Գեղարքունիքի մարզի բնակիչ 61-ամյա Գրիգոր Ն.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ 9-ամյա Վ. Զ.-ին, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխվել «Մարտունի» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լրահոս