Հունիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։55-ի սահմաններում Լեփսուսի փողոցում, թիվ 10 շենքի մոտ, Երևանի բնակիչ 45-ամյա Հայկ Բ․-ն իր վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայով բախվել է կայանված վիճակում գտնվող «BMW» մակնիշի, «Nissan» մակնիշի, «Mazda» մակնիշի և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաներին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Պարզվում են կայանված ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։Գ․ Շամշյանի տեղեկություններով Հայկ Բ․-ն տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ (խմած):
58