ԱԺ ընտրություններից անցել է 2 շաբաթ, և սպասելի էր, որ կրքերը չեն հանդարտվելու նման զարհուրելի էլեկտորալ բեմադրությունից հետո:
Սակայն խնդիրն ավելի խորքային է, քան կեղծված ընտրությունների արդյունքը կամ այդպես էլ չհանգուցալուծված ճգնաժամն է:
Իրոք, ընտրությունների արդյունքից դժգոհ են բոլորը. Փաշինյանը, որ չի կարողացել ապահովել այդքան բաղձալի սահմանադրական մեծամասնություն, ընդդիմությունը, որ չի հասել Նիկոլի պաշտոնանկության համար անհրաժեշտ ցուցանիշի:
Բոլորովին չթերագնահատելով «ստամոքսի» էլեկտորալ և մոբիլիզացիոն պոտենցիալը, շեշտում եմ, որ Հայաստանի ապագայի համար մղվող գոյաբանական մարտադաշտը «սիրտն» է՝ մեր անցյալի համար մղվող պայքարը:
Փաշինյանը մեր դեմ է հրահրել և մղում է «հիշողության պատերազմ», և եթե ուզում ենք հաղթել և պաշտոնազրկել նրան, ապա նախ պիտի հաղթել նրան հենց այդ՝ «հիշողության» պատերազմում:
Ինչպես հռոմեացի պատմաբան Տակիտոսն էր դիմում. «Մարտի մեկնողներ, հիշե՛ք թե՛ ձեր ժառանգներին, թե՛ ձեր նախնիներին»:
ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ
«Վարդաշեն» ՔԿՀ
19.06.2026թ.