Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշմամբ՝ 2026-27թթ․ մրցաշրջանի ՀՊԼ և ԱԽ մասնակից յուրաքանչյուր ակումբում կարող է հայտավորվել ՀՀ-ում չմարզված և/կամ Հայաստանի ազգային/տարբեր տարիքային հավաքականների անդամ չհանդիսացող առավելագույնը 15 ֆուտբոլիստ։ Եթե ակումբն ունի ԱԽ-ում ելույթ ունեցող դուստր թիմ, ապա սահմանափակումը տարածվում է երկու թիմերի ընդհանուր հայտավորումների վրա։
Այս հարցի վերաբերյալ զրուցել ենք Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հետ։
Կարծում եմ՝ 15 լեգիոներով համալրված կազմը լիովին բավարար է, որպեսզի ակումբները պահպանեն իրենց մրցունակությունը, իսկ հայ ֆուտբոլիստները հնարավորություն ունենան իրենց տեղը նվաճել արդար մրցակցության պայմաններում։ Եվ, ի վերջո, եթե չենք ցանկանում հայ խաղացողների համար արհեստականորեն ապահովել խաղաժամանակ, ապա պարտավոր ենք նրանց համար ստեղծել առողջ մրցակցային միջավայր, որտեղ նրանք կկարողանան զարգանալ, ապացուցել իրենց որակները և արժանիորեն վաստակել իրենց տեղը թիմում»,- ասել է Մելիքյանը ArmSport-ին: