Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է էլ ավելի սրել պատերազմը Ուկրաինայում՝ չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության նախաձեռնությանը։
Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Ըստ գործակալության՝ Պուտինը մերժում է Կիևի հետ խաղաղության բանակցությունների կոչերը, իսկ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի վերջին հարվածները ռուսական նավթավերամշակման գործարանների և նավահանգիստների վրա միայն ամրապնդել են նրա վճռականությունը՝ շարունակելու ռազմական գործողությունները։ Երկու աղբյուրներ պնդում են, որ սրացումը կարող է տեղի ունենալ արդեն օգոստոսին։
Նախկինում Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինը ցանկանում է ավարտել պատերազմը, և որ հակամարտության կարգավորումը ավելի մոտ է, քան շատերը կարծում են։ Սպիտակ տունը չի մեկնաբանել այս հաղորդագրությունները։
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Reuters-ին ասել է, որ Մոսկվան պատրաստ է խաղաղ կարգավորման, բայց ունի բավարար հնարավորություններ հատուկ ռազմական գործողությունը շարունակելու համար։