Լրահոս
-
Մատենադարանից Համաշխարհային ժառանգության կոմիտե․ ՀՀ-ն խորացնում է գործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
-
120 մլն եվրոյի TRIP ծրագիր․ քննարկվել են Հայաստանի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման քայլերը
-
Հայ ըմբիշը հաղթեց ադրբեջանցուն՝ դուրս գալով Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի առաջնության եզրափակիչ
-
Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների «դատավարությունը»
-
ՔՊ-ական Արեն Մկրտչյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից
-
ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները հանդես են եկել Արեգնազ Մանուկյանի աջակցության հայտարարությամբ
-
Ոստիկանություն տեղափոխված «Tesla»-ում հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի 19 փաթեթ
-
Կեղծ աճուրդով տիրացել են 1.3 հեկտար հողատարածքի. Գագիկ Խաչատրյանի կինը՝ մեղադրյալի աթոռին
-
ՊՆ-ում քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանական համագործակցության հարցերը
-
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Վայոց ձորի մարզպետ
-
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել
-
Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիան իր զորակցությունն է հայտնել Գագիկ Ծառուկյանին
-
Թեժ մարտեր՝ խորհրդարանի պաշտոնների համար. «Հրապարակ»
-
Բացահայտվել է տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք. ՇՎՏՄ
-
Պուտինը պատրաստվում է Ուկրաինայում պատերազմի նոր սրացմանը
-
Երկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
-
Ովքեր են Ալեն Սիմոնյանի դեմ աշխատել, որ նրան որևէ պաշտոնի չի նշանակում Փաշինյանը. ցուցակ. «Ժողովուրդ»
-
Կալանքը վերածվել է պատժի միջոց, ազատությունը սահմանափակվում է մեկ անձի քմահաճույքով. Արեգա Հովսեփյան
-
Կոտայքի մարզում 34-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել է
-
Մհեր Ախտոյանը եւ հայրն արտերկրում անհետացել են. «Հրապարակ»
-
Հարյուր հազարավոր մարդիկ հրաժեշտ են տվել Ալի Խամենեիին
-
Ադրբեջանի ղեկավարությունը ուղիղ տեքստով հայտարարել է, որ «Հայաստանը զավթելը իրենց նոր նպատակն է»
-
Իսրայելի ՊՆ նախարարը հայտարարել է Իրանի դեմ գործողությունները վերսկսելու պատրաստակամության մասին
-
Ամերիկյան AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը
-
Մի շարք թեկնածուներ շտապել են լքել հարազատ քաղաքական ուժի շարքերը․ «Իրավունք»
-
Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հեռանում. Փաշինյանի պատասխանը նոր հարցեր է առաջացրել. «Ժողովուրդ»
-
Փաշինյանն է որոշում, թե ով է գնալու խորհրդարան, ով է մնալու գործադիրում, ով է պաշտոնի նշանակվելու
-
Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ձեր խղճուկության արտահայտությունն է․ Աբրահամյան
-
Տաթև-Լծեն խաչմերուկում 36-ամյա վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել
-
Անդրանիկ Քոչարյանը չի ուզում Ալեն Սիմոնյանի վիճակում հայտնվել. «Հրապարակ»
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր պաշտոնավարումը։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Հարգելի՛ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներ, սիրելի՛ աշխատակազմ,
Ցանկանում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել ձեզանից յուրաքանչյուրին՝ այն վստահության, ջերմ վերաբերմունքի, համատեղ աշխատանքի և միասին անցած ճանապարհի համար և միաժամանակ տեղեկացնել, որ դադարեցնում եմ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի իմ գործունեությունը։ Այս որոշումն ինձ համար հուզիչ է, քանի որ այս տարիների ընթացքում մենք միասին ոչ միայն աշխատեցինք, այլև ձևավորեցինք փոխադարձ վստահության, հարգանքի և համագործակցության ամուր հիմք։
Վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում անցկացրած տարիներն ինձ համար եղել են պատասխանատվությամբ, փորձություններով, ձեռքբերումներով և ամենակարևորը, մարդկանց վստահությամբ լի տարիներ։ Այդ ընթացքում մենք միասին կյանքի կոչեցինք բազմաթիվ ծրագրեր, բարեկարգեցինք բակեր ու այգիներ, նորոգեցինք խաղահրապարակներ, իրականացրեցինք սոցիալական, կրթական և մշակութային բազմաթիվ նախաձեռնություններ՝ մշտապես առաջնորդվելով մեկ նպատակով՝ Մալաթիա-Սեբաստիան դարձնել ավելի հարմարավետ, զարգացած և արժանապատիվ համայնք։
Այս ամենը հնարավոր չէր լինի առանց վարչական շրջանի նվիրված աշխատակազմի, գործընկերների և իհարկե, մեր բնակիչների աջակցության, վստահության ու ակտիվ մասնակցության։ Յուրաքանչյուր հաջողության հիմքում եղել է մեր համատեղ աշխատանքը, փոխադարձ հարգանքն ու միասնականությունը։
Մալաթիա-Սեբաստիան ինձ համար միշտ կմնա հարազատ, իսկ այստեղ ապրող յուրաքանչյուր մարդու բարեկեցությունն ու հաջողությունը՝ կարևոր։
Շնորհակալ եմ յուրաքանչյուր բարի խոսքի, յուրաքանչյուր կառուցողական առաջարկի, յուրաքանչյուր համագործակցության և յուրաքանչյուր ձեռքբերման համար, որը միասին դարձրել ենք իրականություն։
Սրտանց մաղթում եմ, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը շարունակի զարգանալ, ծաղկել և լինել այն վայրը, որտեղ մարդիկ ապրում են արժանապատիվ, ապահով և խաղաղ կյանքով»: