22 Հուլիսի, 2026

Այսօր ԿԸՀ-ն հրապարակեց նոր խորհրդարանի պատգամավորների ցանկը, և քաղաքական ամենահետաքրքիր «անակնկալներից» մեկն այն էր, որ գործող մարզպետներից միայն Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն է ստացել պատգամավորական մանդատ։

Կոտայքը կարող է հպարտանալ,իր մարզպետը հասավ այն մակարդակին, որտեղ մարզի խնդիրները կարելի է արդեն ոչ միայն լուծել, այլ նաև երկար քննարկել՝ հանձնաժողովից հանձնաժողով, նիստից նիստ։

Մյուս մարզպետները, երևի, կարող են շարունակել իրենց աշխատանքը՝ հանգիստ հայտարարելով․ «Մեզ մոտ մարզում ավելի կարևոր է»։ Դե, քաղաքականության մեջ միշտ էլ հետաքրքիր է, երբ մեկի համար դուռը բացվում է դեպի խորհրդարան, իսկ մյուսներին մնում է սպասել հաջորդ քաղաքական «զանգին»։

Հարց է առաջանում՝ սա պաշտոնի բարձրացո՞ւմ է, թե՞ պարզապես աթոռի տեղափոխություն։ Որոշումների տրամաբանությունը, իհարկե, բոլորս հասկանում ենք,վերևներում որոշվում է, ներքևներում՝ բացատրվում։

Բայց այս անգամ կարծես թե հատուկ երթուղի է եղել Կոտայքից՝ ուղիղ դեպի մանդատ։ Մնացած մարզպետներին մնում է սպասել հաջորդ «քաղաքական ավտոբուսին»։ Միայն թե հաջորդ անգամ էլ տեղերը սահմանափակ չլինեն։

Շնորհավորում ենք, պարոն Սահակյան։ Թող նոր պաշտոնում նույն հաջողությամբ գտնեք լուծումներ, ինչպես գտաք ճանապարհը դեպի պատգամավորական մանդատ։

Իսկ Կոտայքը թող սպասի նոր մարզպետի՝ հասկանալու համար՝ սա մեծ առաջխաղացում էր, թե պարզապես հերթական քաղաքական տեղափոխություն:

Mnews.am

Լրահոս