9-րդ գումարման ԱԺ պատգամավորի կարգավիճակ ձեռք բերած, 8-րդ գումարման ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը կշարունակի մնալ տնային կալանքում։ Այս մասին խորհրդակցական սենյակից դուրս գալուց հետո հայտարարեց 18 արդարների գործը քննող դատավոր Կարեն Ֆարխոյանը՝ նշելով, որ պատգամավորի անձեռնմխելիությունն արդեն հաղթահարված է։
Դատավորն ասաց՝ ԱԺ նախկին պատգամավոր Մխիթար Զաքարյանի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը վերաբերելի չէ Արթուր Սարգսյանին, քանի որ վերջինը մինչ այդ պատգամավոր չի եղել։
Տնային կալանքի ժամկետը լրանում է օգոստոսի 8-ին։
61