Հուլիսի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Փարիզում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի՝ Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ-ից։
Զրուցակիցները գոհունակությամբ նշել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության զարգացման դինամիկան և քննարկել դրա հետագա խորացմանն ուղղված համատեղ քայլերը:
Անդրադարձ է կատարվել Հայաստան–ԵՄ գործընկերության ընդլայնման և խորացման հարցերին՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով տնտեսական համագործակցության զարգացմանը, այդ թվում՝ Հայաստանի համար եվրոպական շուկայի հասանելիության ընդլայնմանը։
ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը ֆրանսիացի գործընկերոջն է ներկայացրել տարածաշրջանային զարգացումները, Հարավային Կովկասում հաստատված խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված ջանքերը:
79