Արարատի մարզի Նշավան համայնքում ևս սպասվում է ՏԻՄ ընտրություններ: Այստեղ պայքարի են դուրս եկել գործող գյուղապետ Պապ Հակոբյանը և Մյասնիկ Հովհաննիսյանը: Համայնքում տիրում է լարված մթնոլորտ, քանի որ պայքարում են ոչ թե համագյուղացիները, այլ ընկերները, ովքեր վաղեմի ընկերություն ունեին:
– Պարոն Հովհաննիսյան համայնքում տիրում է լարվածություն ինչո՞վ է պայմանավորված:
-Իհարկե ոչ, մենք լուռ պայքարում ենք առանց մեկս մյուսին խոչընդոտելու: Մրցակցիս հետ նորմալ հարաբերություններ են, լարվածությունը բացակայում է:
–Պարոն Հովհաննիսյան, ինչո՞ւ որոշեցիք Ձեր թեկնածությունն առաջադրել, ի՞նչը դրդեց Ձեզ այդ քայլին գնալ։
–Առաջադրվում եմ թվով երրորդ անգամ, կարծում եմ երրորդը հատկանշական թիվ է: Ծնվել, մեծացել եմ այս գյուղում, ես ինձ պարտավորված էի զգում, որ իմ աշխատանքով կարող եմ անել ավելին, ուժերս ներում է լավ գործեր անել իմ հարազատ գյուղի համար և չհեռանայի, այլ իմ աշխատանքով ներդրում ունենայի այս փոքր գյուղը շենացնելու գործում: Իմ կողմից կանգնած են մեր համագյուղացիները Ռուսաստանի դաշնությունից, գյուղում մեծ ծրագրեր կյանքի կոչելու համար:
-Ի՞նչ եք կարծում, ո՞րն է մարդկանց վստահությունը շահելու հիմնական նախապայմանը։
– Գիտեք, գյուղը մեծ ընտանիք է, ոչինչ գաղտնի չես կարող անել այնտեղ։ Եթե աշխատում ես մարդիկ տեսնում ու գնահատում են այն։ Համայնքապետ-բնակիչ ակտիվ կապի ու մշտական քննարկումների շնորհիվ մեր միջև առողջ փոխհարաբերություններ են ձևավորվում, ինչն էլ փոխադարձ վստահության մթնոլորտ է ստեղծել։ Անկախ ամեն ինչից, ես ապրում, աշխատում եմ գյուղացու հոգսերով ու խնդիրներով, ըստ էության նա շատ բան չի ուզում:Պետք է, պարզապես, ճիշտ կազմակերպել աշխատանքները, տեղավորվել ունեցածիդ մեջ` եղած հնարավորությունները հաշվի առնելով, սուղ միջոցները նպատակային օգտագործելով: Սիրում եմ իմ գյուղը և գերագույն նպատակս կառուցելն է, լավ գործ անելը, բարի հետք թողնելը: Օգտվելու բան չկա, միայն պիտի ներդնել, նվիրվել ու աշխատել:
Ժողովրդի վստահության քվեն ստանալով և ստանձնելով Նշավան համայնքի ղեկավարումը առաջիկա տարիներին մեր համայնքում կիրականացնեմ հետևյալ ծրագրերը.
- Հիմնովին վերանորոգել Նշավանի մանկապարտեզի շենքը, բացել 2-3 խումբ, որպեսզի համայնքի երեխաները հարմարավետ պայմաններով հաճախեն մանկապարտեզ: Մանկապարտեզը կգօրծի տարին 12 ամիս:
- Հիմնովին վերանորոգել բուժկետի շենքը և այն տեղափոխել առաջին հարկ:
- Համայնքի կենտրոնական մասում տեղադրրել նոր ցայտաղբյուր, ստեղծել նոր, վերանորոգված խաղասենյակ-հավաքատեղի և կանաչապատ զբոսայգի:
- Ասֆալտապատել դպրոցի հանդիպակած փողոցը մինչև համայնքի կենտրոնական հատված:
- Խճապատել համայնքի դաշտամիջյան բոլոր ճանապարհները:
- Մաքրել դաշտամիջյան ոռոգման համակարգը և բնակիչներին ապահովելմշտական անխափան ջրամատակարարմամբ:
- Գերեզմանատունըը ապահովել էլեկտրական էներգիայի աղբյուրով գերեզմանաշինական աշխատանքները տեղում իրականացնելու համար:
- Աջակցել Նշաավանի եկեղեցու կառուցմանը և Ժնջռլուի Սուրբ Կարապետ եկեղեցու վերականգնմանը:
- Վերականգնել մշակույթի տան շենքը և այն անվճար տրամադրել թատերական ներկայացումների և այլ միջոցառումների կազմակերպման համար:
- Մշակույթի տան հարակից տարածքում ստեղծել 150-200 տեղանոց հիմնանորոգված տարածք և այն անվճար տրամադրել համագյուղացիներին միջոցառումների անցկացման համար:
- Աշխուժացնելու համար բնակիչների առօրյան համայնքապետի հովանու նորքո կազմակերպել և արպես համայնքային միջոցառումներ տոնել նշանակալի տոնախմբությւններն ու ծիսակատարություններն այդ թվում Տյառն Ընդառաջ, Զատիկ, Վարդավառ, Ամանոր, ինչպես նաև Նշավանի օրը:
- Նշավանում բնակվող յուրաքանչյուր ընտանիքում ծնված նորածին զավակի համար սահմանել և տրամադրել միանվագ պարգևավճար:
- Ծառայության մեջ գտնվող զինվորների ծնողներին անվճար տեղափոխել զորամասեր իրենց որդիների երդմնակալության արարողություններին մասնակցելու համար:
- Համայնքի բյուջեի միջոցների և բարեգործական ֆոնդերի հաշվին օժանդակել անապահով ընտանիքներին նրանց պահելով մշտական հոգածության ներքո:
Բնակիչը պատրաստակամ սպասում է մեր ընտրությանը և կարծում եմ մասնակցության թիվը մեծ կլինի, նրանք փոփոխություն են ուզում: Ընտրվելու դեպքում կներկայացնեմ աշխատակազմին իմ գործելոճը և կադրային ջարդ չեմ անի, աշխատող մարդը պիտի աշխատի: Մեր գյուղի համար մշտապես աշխատել եմ և դա բնավ նշանակություն չունի գյուղապետի աթոռի հետ, ուղղակի հիմա էլ ուզում եմ շարունակել աշխատանքներս արդեն ի պաշտոնե: Անկախ ընտրվելուց կամ չընտրվելուց շարունակելու եմ իմ գյուղացիների հոգսերը կիսել: Թշնամություն չի լինի համագյուղացիներիս միջև, ամեն մեկս մեր կարծիքի տերն ենք:
Իմ հույսն իմ ժողովուրդն է, որ հնարավորություն կտա իրականացնել նախաձեռնած ծրագրերս: Առողջ մտածեն, առողջ դատեն Աստծո առաջ:
Mnews.am