Մալուխի վնասման հետևանքով կոմիտեում խափանվել է ինտերնետային կապը։ Այս մասին տեղեկացնում են Կադաստրի կոմիտեից։
«Այսօրվա ավարտական փաստաթղթերը քաղաքացիները կկարողանան ստանալ միայն կապի վերականգնումից հետո։
Սպասարկող ընկերության կողմից այս պահին աշխատանքներ են տարվում վթարի հետևանքները հնարավորինս շուտ վերացնելու ուղղությամբ:
Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար։
Կապի վերականգնման մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,- նշում են կոմիտեից:
116