26 Մարտի, 2020
 Կորոնավիրուսի առկայության թեստավորման նպատակով 32 զինծառայողից վերցված նմուշառման պատասխանները վաղը հայտնի կլինեն: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։
 Ավելի վաղ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտնել էր, որ թեստավորված 3 զինծառայողների մոտ կորոնավիրուս է ախտորոշվել:
Նախարարը նաև հավելել էր, որ «Այնուամենայնիվ, հնարավոր չէ կանխել վարակի ներթափանցումը բանակ, քանի որ զինծառայողների մի մեծ զանգված ամենօրյա շփման մեջ է քաղաքացիական բնակչության հետ »։
kotayk

Լրահոս