Հոկտեմբերի 1-ին Արմավիրի մարզի Աղավնատուն համայնքում տեղի ունեցավ Աղավնատուն սպորտային համալիրի բացման հանդիսավոր արարողությունը, որը կառուցվել է համայնքի բնակիչ, մոսկվայաբնակ Վահան Ավագյանի բարերարությամբ․որը կրում է Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսներ Արզուման Շմավոնյանի և Կարեն Ներսիսյանի անունը։
Սպորտային համալիրում ստեղծվել է արհեստական խոտածածկով ֆուտբոլի դաշտ, թենիսի կորտ, բասկետբոլի, վոլեյբոլի, թեթև ատլետիկայի խաղահրապարակ, ուսուցողական վարժական հարմարությունների սրահ, հանդերձարաններ: Նախատեսված է համալիրում տեղադրել նաև ըմբշամարտի և ծանրամարտի համար անհրաժեշտ մարզական գույք:
Բացման շնորհանդեսին ներկա էին Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, ովքեր ելույթով՝ նախ իրենց խոնարհումը հայտնեցին Արցախյան 44-օրյա պատերազմում Աղավնատուն համայնքից զոհված հերոս հայորդիներին, ապա կարևորեցին բարերար Վահան Ավագյանի կողմից իրականացվող նմանատիպ ձեռնարկները, որոնք միտված են համայնքի զարգացմանն ու բնակչության կենսամակարդակի բարելավմանը:
Mnews.am