22 Հունիսի, 2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի մեկնարկին անդրադարձել է ԼՂ-ում հումանիտար վիճակին։

«ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանի որոշումը չի կատարվում. Լաչինի միջանցքով չեն տեղաշարժվում ոչ քաղաքացիներ, ոչ տրանսպորտային միջոցներ, ոչ բեռներ։ Ավելին, արգելվել է նույնիսկ «Կարմիր խաչի» մեքենաների երթևեկությունը։

Այս փաստերը հակադարձում են Ադրբեջանի փաստարկներին, թե ԼՂ-ում և Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի մասին բարձրաձայնող ուժերն ու երկրներն իբր միջամտում են Ադրբեջանի ներքին գործերին։ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելը միջազգային օրակարգի հիմնահարց է։

Ամեն ինչ արվում է ԼՂ կյանքն անհնար դարձնելու համար։ Հենց սա է էթնիկ զտման քաղաքականությունը, որի մասին տարիներ շարունակ ահազանգում ենք»,-նշել է վարչապետը։

 

kotayk

Լրահոս