4 Մայիսի, 2017

Արդեն մի քանի օր բուռն քննարկվող ինքնաբացարկների դիմումների հարցում Ծառուկյան դաշինքին մեծապես օգնել է Կենտրոն նոտարական տարածքի նոտար Աննա Աբրահամյանը, որը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խնամի, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դուստրն է՝ Աննա Աբրահամյանը: Armtimes.com-ի տրամադրության տակ է հայտնվել նաեւ Ծառուկյան դաշինքի ցուցակից ինքնաբացարկ հայտնելու մասին մեկ այլ դիմում, որը նույնպես վավերացրել է Աննա Աբրահամյանը:

Այդ դիմումն էլ պատկանում է Սամվել Ադամյանին, որը նույնպես ստորագրվել եւ կնքվել է 2017 թվականի փետրվարի 14-ին, նույն այն օրը, որ օրը վավերացվել էր Նապոլեոն Ազիզյանի դիմումը:

Առավել եւս, որ Աննա Աբրահամյանը նմանատիպ ստորագրություններ է վավերացրել հենց «Ծառուկյան» դաշինքի գլխավոր շտաբում: 

Սամվել Ադամյանի դիմումը

kotayk

Լրահոս