13 Նոյեմբերի, 2024

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանն ու նախարարության գլխավոր քարտուղար Հայկազ Նասիբյանն աշխատանքային այցով գտնվում են Իրանի Իսլամական Հանրապետությունում, որի շրջանակում հանդիպել են ԻԻՀ առևտրի, արդյունաբերության և հանքերի նախարարի տեղակալ, Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Մոհամմադ Ալի Դեհղան Դեհնավիի հետ։ Հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։

Հանդիպմանը ներկա է եղել նաև Իրանում Հայաստանի առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը։

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան երկկողմ տնտեսական հարաբերություններին, առևտրատնտեսական փոխգործակցությանն առնչվող հարցերի։

Նարեկ Հովակիմյանը ողջունել է  Երևանում Իրանի առևտրի կենտրոնի բացումը և քննարկել Իրանում հայկական ապրանքների առևտրի կենտրոն հիմնելու մանրամասները։

Կողմերը կարևորել են Երևանում ստորագրված ապրանքների փոխանակման մասին փոխըմբռնման հուշագրի շրջանակում համագործակցության խորացումը, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել մշակել նոր հարթակներ։

Լրահոս