30 Մայիսի, 2023
Այսօր մայիսի 29-ին, մայրաքաղաքի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել համերգային երեկո նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության կազմավորման 105-ամյակին: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ միջոցառումը կազմակերպվել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու ՀՅԴ Արցախի երիտասարդական միության նախաձեռնությամբ:

Ներկաները նախ խնկարկել են  հայ ժողովրդի մղած բոլոր պատերազմներոմ անմահացած հայրենյաց պաշտպանների հիշատակը:

Այնուհետև «Մռակած» պետական կամերային երգչախմբի կատարմամբ հնչել են ՀՀ և ԱՀ պետական օրհներգերը:

tj

Համերգն ուղեկցվել է համերգային ծրագրով. ելույթ են ունեցել Ստեփանակերտի Սոսե մանկապարտեզի փոքրիկները, «Արցախի ձայներ» համույթը, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաները և այլք:

tytk

Միջոցառմանը ներկա էին նաև Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱՀ երկրորդ և երրորդ նախագահներ Արդակի Ղուկասյանն ու  Բակո Սահակյանը, ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

 

 

Լրահոս